Սենթ Լուիսում ավարտվեց «2025 GCT Sinquefield Cup» ներկայացուցչական մրցաշարը: Եզրափակիչ՝ իններորդ տուրում, Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը միավորը կիսեցին, համապատասխանաբար, Ռամեշբաբու Պրագգնանանդհաաի (Հնդկաստան) եւ Ալիռեզա Ֆիրուջայի (Ֆրանսիա) հետ:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Լեւոն Արոնյանը 5,0 միավորով զբաղեցրեց «մաքուր» չորրորդ հորիզոնականը, իսկ Սեւյանը 4,5 միավորով բաժանեց 5-ից 7-րդ տեղերը եւ լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց վեցերորդը: Հետաքրքիր է, որ մեր երկու հայրենակիցներն էլ մրցաշարում ոչ մի պարտություն չեն կրել: Արոնյանը ութ պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ տարել մեկ հաղթանակ, իսկ Սեւյանը բոլոր ինը պարտիաներում էլ խաղաղությամբ է հրաժեշտ տվել մրցակիցներին: