ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությանը 5 մլն դոլար կտրամադրվի։ «5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրվելու՝ աջակցելու «Ամազոն վեբ սերվիսի» և կառավարության համագործակցությանը, նպաստելու թվային վերափոխմանը, ենթակառուցվածքներին և ամպային ծառայություններին»,- ասել է նա։
Ըստ Փաուերի՝ «Ամազոնի վեբ ծառայության պրոֆեսիոնալիզմը կօգնի Հայաստանին արագ զարգանալ և թվայնացնել համակարգերը և տվյալները»։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ այն կօգնի Հայաստանին կառուցել իր ինքնիշխանությունը և «պաշտպանվել բոլորից, որոնք կցանկանան վնաս հասցնել»