• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
02/04/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Մշակույթ

Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր․ ԿԳՄՍՆ

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
08/09/2025
/ Մշակույթ, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր: ԿԳՄՍ նախարարությունն արդեն փոխանցել է 15 անուն գիրք: Մի շարք գրքեր Հայկական անկյանը նվիրաբերել են նաև ՀՀ պատվիրակության անդամները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նախաձեռնությունն իրագործվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի առաջարկով և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, պատվիրակության այլ անդամներ:

Ընդգծելով խորհրդանշական իրադարձության կարևորությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այն, ըստ էության, Հայաստան — Իրան դարավոր բարեկամության, հարևանության և միջմշակութային երկխոսության ևս մեկ վկայություն է։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի մասին խոսելիս պետք է առանձնահատուկ ընդգծել այն հիմնարար հաստատությունները, որոնք ծառայել և շարունակում են ծառայել մեր հիշողության պահպանմանը։

«Իրանում այդ առաքելությունը ստանձնել է Իրանի ազգային գրադարանը և արխիվը, իսկ Հայաստանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանը։ Մատենադարանը, լինելով հայկական և օտարալեզու հազարավոր ձեռագրերի ու հնատիպ գրքերի պահոց, համարվում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քաղաքակրթության անգնահատելի կենտրոն։ Հայաստանի ազգային գրադարանը՝ իր հսկայական գրքային հավաքածուով, կարևոր դեր ունի հայ ժողովրդի գիտական ու գրական հարստության պահպանման և հանրայնացման գործում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Միջոցառման շրջանակում ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի կազմակերպության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ու ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին։

Հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծելու հայերեն և պարսկերեն հին ձեռագրերի համատեղ ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև գիտահետազոտական ծրագրերի իրականացման համար: Արա Խզմալյանը, անդրադառնալով կազմակերպության հետ արդեն իսկ ձևավորված հաջող համագործակցությանը, տեղեկացրել է՝ Մատենադարանը գրադարանից մի քանի տասնյակ հատոր ցուցակներ է ստացել և դեսպանության միջոցով նաև Մատենադարանն է պարբերաբար ուղարկել իրանագիտական և հայագիտական բնույթի նյութեր:

«Առհասարակ, շատ դժվար է պատկերացնել հայագիտությունն՝ առանց իրանագիտության: Այս հուշագիրը մեծ հեռանկարներ է բացում թե՛ գրավոր ժառանգության համատեղ ուսումնասիրման,թե՛ ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտներում»,-ընդգծել է Արա Խզմալյանը:

ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի ազգային գրադարանների համագործակցության խորացմանը։ Հատուկ շեշտվել է 2025 թ. օգոստոսի 19-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի նշանակությունը, որի շրջանակում նախատեսվում են մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ նախագծեր և նոր նախաձեռնություններ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գրադարանային համակարգի մասնագետների վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորությունները:

Անդրադառնալով թարգմանական ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարն ու ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարը կարևորել են հայերենից պարսկերեն և պարսկերենից հայերեն գրականության թարգմանությունն ու հանրահռչակումը։

Հանդիպումը եզրափակվել է կողմերի պատրաստակամությամբ՝ շարունակելու մշակութային համագործակցությունը և միասին աշխատելու նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Tags: մշակույթTribune.amԻրանԿԳՄՍՆ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին

02/04/2026
Մեծամորի ատոմակայանը երեկվանից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից
Լրահոս

Մեծամորի ատոմակայանը երեկվանից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից

02/04/2026
10 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. ռազմական փորձագետ
Քաղաքականություն

10 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. ռազմական փորձագետ

02/04/2026
«Ավելի լայն համախմբման համար ավելի շատ ճշմարտություն է պետք». Վահե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն. Վահե Հովհաննիսյան

02/04/2026
Հայաստանի ԵՄ ձգտումը կունենա երկարաժամկետ ծանր հետևանքներ. Օվերչուկ
Քաղաքականություն

Հայաստանի ԵՄ ձգտումը կունենա երկարաժամկետ ծանր հետևանքներ. Օվերչուկ

02/04/2026
Փլուզում Երևանում. տարհանվել է 13 բնակիչ
Լրահոս

Փլուզում Երևանում. տարհանվել է 13 բնակիչ

02/04/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

21/03/2026
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին

02/04/2026
Մեծամորի ատոմակայանը երեկվանից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից

Մեծամորի ատոմակայանը երեկվանից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից

02/04/2026
10 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. ռազմական փորձագետ

10 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. ռազմական փորձագետ

02/04/2026
«Ավելի լայն համախմբման համար ավելի շատ ճշմարտություն է պետք». Վահե Հովհաննիսյան

Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն. Վահե Հովհաննիսյան

02/04/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.