• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Արագացված ռեժիմով փորձում են ջնջել պատմությունը. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
16/09/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Արագացված ռեժիմով փորձում են ջնջել պատմությունը. «Փաստ»
0
SHARES
20
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաշինյանը, որ ինքզինքը հռչակեց կառավարություն, անցած հանգստյան օրերին ապահովեց հանրային լայնարձակ քննարկումների հերթական թեմատիկ հագեցվածությունը: Այդ շարքում, ինչ խոսք, ամենից տպավորիչը Փաշինյանի շենշող բեմելն էր: Տեղյակ եք, հարկավ, կառավարություն-Փաշինյանը գնացել էր Բյուրական, «ՀանդԱրտ» մշակութային այգի՝ բացօթյա «Ցանկապատ» ներկայացումը (ըստ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի) դիտելու:

Փաշինյանին, պետք է նկատել, ներկայացման բովանդակությունը սարսափելի դուր չէր եկել, որովհետև այնտեղ «Արևմտյան Հայաստանի» հետ կապված ակնարկներ կան: Ու ներկայացումից հետո տեսախցիկների առաջ բարձրաձայնել էր իր դժգոհությունը՝ հարձակվելով դերասանների ու ներկայացման ռեժիսոր ու նաև պիեսի սցենարի հեղինակի վրա, թե՝ այսօր պիտի մեր ցանկապատները դնենք, որ այն սահմանափակի ուրիշներին՝ անցնել այս կո՞ղմը, այս ուղերձը հստակ չասացիք… Մեկ էլ թե՝ Բյուրականում նստած՝ Արևմտյան Հայաստան ենք լացում, բայց չենք հասկանում, որ Բյուրականն էլ է Հայաստան…

Մի խոսքով, մեծն թատերագետի բոլոր «մարգարիտներն» այստեղ չմեջբերենք: Թեպետ մի հատկանշական դրվագ էլ է եղել, ըստ ականատեսների: Երբ ներկայացումից հետո Փաշինյանը տարակուսել է, թե՝ ի՞նչ, էս հուզականության հետևությունը ո՞րն ա, հանդիսատեսներից մի կին վրա է բերել. «Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար»:

Այդ պատասխանն էլ դուր չի եղել Փաշինյանին…

Բայց այս ամենը՝ մի կողմ: Ըստ էության, հանրությունն ինչի՞ ականատես դարձավ: Իսկ հանրությունն ականատես դարձավ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողի կողմից հրապարակայնորեն գրաքննության, խոսքի ազատության սահմանափակման, ինչպես Չարենցը կասեր՝ ֆիլիստերության իրականացման:

Հասկանում ենք, որ քպականներին դա կարող է անհավատալի թվալ, բայց նախքան Փաշինյանի կողմից իշխանությունը գրավելը, Հայաստանում եղել է մշակութային կյանք, բեմադրվել են բավականին սուր, անգամ՝ խայթող, սատիրայով հագեցած գործեր, եղել են ներկայացումներ, «ստենդափեր», որոնցում չեն խնայել ինչպես պետական, քաղաքական բարձրաստիճան գործիչներին, այնպես էլ տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ շատ բարձրաստիճան: Հատկանշականն այն է, որ ոչ մեկի մտքով չի անցել գրաքննությամբ զբաղվել, «խմբագրել» ներկայացումները կամ բեմականացումները: Այսինքն, գուցե և նեղվել են, բայց ոչ մեկը չի միջամտել ստեղծագործական գործընթացին:

Իսկ Փաշինյանը որոշեց, որ պետք է անպայման միջամտի, գրաքննիչի դիրք գրավի ու…

Իհարկե, այստեղ չենք կարող շրջանցել դերասան Մկրտիչ Արզումանյանի ու սցենարի հեղինակ, ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի պահվածքը: Նրանք… սկսեցին արդարանալ Փաշինյանի առաջ՝ մի տեսակ խեղճացած: Իրենք էլ քիչ էր մնում երդվեին, որ ոչ մի «Արևմտյան Հայաստան» չկա ու չի եղել, ու ընդհանրապես՝ Փաշինյանը միշտ ու ամեն ինչում ճիշտ է: Անկեղծ ասած, դա ամենահաճելի տեսարաններից չէր, մեղմ ասած: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է՝ ընդհանրապես մեր մտավորականության որոշակի շրջանակների պահվածքի տեսանկյունից: Այս հարցին անդրադարձել ենք, դեռ էլի կանդրադառնանք: Հիմա վերադառնանք հիմնական ասելիքին: Իրականում ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, բացի վերոնշյալ «միջամտությունից»: Մինչ այս հարցին անդրադառնալը մի կարճ պահ վերադառնանք խորհրդային անցյալ: Ասում են, որ երբ Թուրքիան դժգոհել է խորհրդային կառավարությանը, թե ձեր հանրապետություններից մեկի գերբի վրա պատկերված է Արարատ լեռը, մինչդեռ այն ԽՍՀՄ տարածքում չէ, հետևել է խայթող պատասխան, որ թուրքական դրոշի վրա էլ լուսինն է պատկերված, որը ձեր տարածքում չէ…

Իսկ, այ, Հայաստանի մուտքի կամ ելքի ժամանակ անձնագրում դրվող սահմանանշանի վրայից Փաշինյանի իշխանությունը որոշել է ջնջել Արարատ լեռան պատկերը: Փաշինյանի կառավարությունն է նման որոշում ընդունել, որը կկիրառվի նոյեմբերի 1-ից:

Քպականները նետվել են այդ անհեթեթությունը հիմնավորելու և է՛լ ավելի անհեթեթ «բացատրություններ» են տարածում:

Դա ևս բուռն արձագանքներ է հարուցել:

Իսկ երբ այս ամենը դիտարկում ես ընդհանրության մեջ և ավելի լայն ընդգրկմամբ, ապա չես կարող չնկատել, որ տեղի է ունենում Փաշինյանի իշխանության կողմից թուրքական նախապայմանների իրականացման պրոցեսների արագացում: Իսկապես, պրոցեսներն արագացել են, ինչը ևս ունի իր տրամաբանական բացատրությունը: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանն իր իշխանությունը կարող է վերարտադրել, եթե ունենա Թուքիայի ու Ադրբեջանի աջակցությունը: Թե՛ Անկարան, թե՛ Բաքուն Փաշինյանից ունեն ինչպես փոխհամաձայնեցված, այնպես էլ՝ առանձին պահանջներ, նախապայմաններ, և նրան շտապեցնում են բավարարել այդ պահանջները:

Արագացման մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել նաև այն, որ տարածաշրջանում հնարավոր են նոր զարգացումներ, ուստի Անկարան և Բաքուն շտապում են «պոկել» որքան հնարավոր է ավելին:

Իսկ մենք թերևս սպասում ենք, թե Փաշինյանի կառավարությունը երբ, որ օրն է հատուկ որոշմամբ արգելելու Արցախ, Արևմտյան Հայաստան, Վան, Մուշ, Սասուն տեղանունների գործածությունը, գրականությունից, գեղարվեստական գործերից դրանք ջնջելու:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ու իր քպական թիմը այդ «արագացման» մեջ պարզապես ջնջում են Հայոց պատմությունը: Այսինքն, ջնջելու փորձեր անելով գալիս էին ու հիմա պարզապես արագացրել են պրոցեսը: Տարիներ շարունակ դրան ձգտել են Թուրքիան ու Ադրբեջանը: Չի հաջողվել: Հիմա նաև Հայաստանի գործող իշխանություններն են դա փորձում: Մնում է մի հարց՝ հայ ժողովուրդը կհանդուրժի՞ դա, թույլ կտա՞ ջնջել իր պատմությունը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Tags: Tribune.amՆիկոլ ՓաշինյաններկայացումՀանդարտՑանկապատ

Recent Posts

  • Հետհաշվարկ՝ ամիսներով․ Արևմուտքում հանկարծ խոսել են Զելենսկու փախուստի մասին
  • Մեծ Բրիտանիայում սպանել են հայտնի քաղաքական գործչի
  • «Քարֆուր»-ում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք
  • Խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում
  • Հրդեհ՝ Երևանի հայտնի ռեստորանային համալիրներից մեկում

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.