«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական բուժքրոջ` բարձրագույն կրթությունը ոչ պարտադիր համարող, Առողջապահության հանձնաժողովի պաշտոնում առաջադրված Հռիփսիմե Հունանյանի, մեղմ ասած, անհավասարակշիռ պատասխանները հունից հանել են ՔՊ-ական տղամարդկանց։
Վերջիններս նիստի ավարտին խնդրել են նրան, որ ինքնակամ հրաժարվի այդ պաշտոնից, բայց բուժքույր-պատգամավորուհին անդրդվելի է մնացել` հայտարարելով. «Չէիք ուզում, չառաջադրեիք, հիմա չեմ պատրաստվում էսքան ասել-խոսելուց հետո` պաշտոնս զիջել Լուսոյին կամ Զառային, չհավատաք»: