ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը գտնվում է թմրակարտելների հետ զինված հակամարտության մեջ, հաղորդում է The New York Times-ը։
Թերթում գրվում է, որ թմրակարտելների դեմ արշավի նոր կարգավիճակը պետք է իրավական հիմնավորում դառնա՝ Կարիբյան ծովում նավերի վրա նախկինում կատարված հարվածների համար։
Թրամփը հայտարարել է, որ թմրակարտելի ներկայացուցիչների գործողությունները կհամարվեն զինված հարձակում Միացյալ Նահանգների վրա, իսկ մաքսանենգները՝ անօրինական մարտիկներ։
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովի միջազգային ջրերում արդեն ոչնչացրել են առնվազն երկու մոտորանավ, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում Վենեսուելայից:
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հարվածել այն նավերին, որոնք ենթադրաբար կապված են Վենեսուելայի թմրամիջոցների կարտելների հետ: