Փարաքար համայնքի ավագանու նիստում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը:
«Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Օնիկ Ախվերդյանը։
Մենք պատասխանատու ենք շարունակելու Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած աշխատանքները՝ վառ պահելով իր հիշատակը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանն օրեր առաջ սպանվել էր: