• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
07/10/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«2026 թ-ի պետական բյուջեի նախագծում խոստացված աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ». Թադևոս Ավետիսյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
07/10/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Կառավարության ծրագրի 2024 թ. կատարողականի զեկույցն ամփոփ կարելի է անվանել «ասֆալտ փռելու և ասֆալտին փռելու» մասին կրկնվող տեքստերի ամփոփագիր». Թադևոս Ավետիսյան

Սոցիալական․ այս իշխանության յոթ տարիների ձախողումը: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Կառավարության նախընտրական և գործունեության ծրագրերով այս իշխանությունը նախորդ 7 տարիներին պարբերաբար խոստացել է․

տնտեսական առնվազն 7 տոկոսանոց տարեկան աճ, աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, տնտեսական կառուցվածքի բարելավում, կենսաթոշակների նվազագույն չափի հավասարեցում պարենային զամբյուղի արժեքին, իսկ կենսաթոշակի միջին չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, ի վերջո՝ բերել համատարած երջանկություն։

Նախորդ 7 տարիներին արձանագրվել են հետևյալ պաշտոնական ցուցանիշները․

2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ 2018-2024 թվականներին՝ տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է 5,4 տոկոս՝ 2 տոկոսային կետով պակաս։

2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1 տոկոս, իսկ 2023 թվականին հրապարակված վերջին տվյալներով այս ցուցանիշները կրկնակի կրճատման և զրոյացման փոխարեն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 23,7 տոկոս և 1,1 տոկոս։

2018 թվականի առաջին եռամսյակում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 61355 դրամ, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում 81681 դրամ, աճը՝ 33,1 տոկոս, կենսաթոշակի միջին ամսական չափը դարձել է 49000 դրամ, աճը՝ 21 տոկոս, մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը 31350 դրամից աճել է ընդամենը 2000 դրամով՝ 6,4 տոկոսով, աշխատող աղքատների նվազագույն աշխատավարձի աճը մոտ է միջին գնաճի ցուցանիշին։

Ի դեպ, նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ։ 2024 թվականին այն կազմել է շուրջ 43 հազար դրամ։ Ավելին՝ կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ և ստանում են անապահովության նպաստ։

Մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շուրջ 100 հազար քաղաքացիներ էլ ստանում են ծերության կամ հաշմանդամության նպաստ, որը միջինում կազմում է 36500 դրամ։

Այսինքն՝ իրենց ծրագրային խոստումը կատարելու համար այս կառավարությունը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պիտի բարձրացնի 67 տոկոսով կամ առնվազն 33000 դրամով, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը այս տարվա սկզբի համեմատ աճել է շուրջ 6000 դրամով և դարձել է 81681 դրամ։ Նվազագույն կենսաթոշակի չափն էլ պիտի բարձրացնի 21 տոկոսով կամ շուրջ 8000 դրամով, քանի որ պարենային զամբյուղի արժեքը այս տարվա սկզբի համեմատ աճել է շուրջ 4000 դրամով և դարձել է 44152 դրամ է։

Իսկ իրականում չկատարված սոցիալական խոստումները քողարկելու նպատակով հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակի անկանխիկ վճարումներից հետվճարի առավելագույն չափը բարձրացնել 33000 դրամի փոխարեն՝ ընդամենը 4000 դրամով։ Ի դեպ, հետվճար չի կատարվում հիմնական ծախս հանդիսացող կոմունալ վճարումներից։ Հաջորդը՝ նպաստառուների և կենսաթոշակառուների գրեթե կեսը փաստացի չեն օգտվում այս հետվճարից։

Ավելին՝ աղքատության մակարդակը գրեթե անփոփոխ է, իսկ միայն 2024 թվականին անապահովության նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով կամ շուրջ 11 տոկոսով, որոնց հիմնական մասը իրականում աղքատ են։

Անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը այս իշխանության օրոք իրականացված տարբեր խստացումների հետևանքով, ընդհանուր առմամբ, նվազել է շուրջ 40 տոկոսով՝ դառնալով 60752 ընտանիք, որոնց 65 տոկոսում ապրում են նաև երեխաներ։ Եվ սա այն դեպքում, երբ աղքատության միջին մակարդակը գրեթե չի փոխվել։

Ընտանիքի անապահովության նպաստի միջին չափը 36600 դրամ է՝ շուրջ 2,5 անգամ պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Փաստորեն, նվազում է սոցիալական աջակցության հասցեականությունը։

Նվազագույն աշխատավարձ ստացողներն էլ աշխատող աղքատ են, քանի որ դրա չափը շուրջ 7 հազար դրամով պակաս է նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Այսինքն՝ ըստ խոստման նվազագույն աշխատավարձն էլ հաջորդ տարի պիտի բարձրացնեն 14 տոկոսով կամ 10 հազար դրամով։ Իսկ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում այս բարձրացումը ևս նախատեսված չէ»:

Tags: Tribune.amթադևոս ավետիսյանաշխատավարձՀայաստան խմբակցություն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Եռաբլուրը 3 անգամ մեծացրած իշխանությունն ինձ մեղադրում է Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ․ Սարգսյան. տեսանյութ
Քաղաքականություն

Եռաբլուրը 3 անգամ մեծացրած իշխանությունն ինձ մեղադրում է Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ․ Սարգսյան. տեսանյութ

07/10/2025
Միքայել սրբազանն այնքան միամիտ է, որ հրապարակավ նման կոչ անի՞, խոսք է, ասել է․ Սարգսյան. տեսանյութ
Քաղաքականություն

Միքայել սրբազանն այնքան միամիտ է, որ հրապարակավ նման կոչ անի՞, խոսք է, ասել է․ Սարգսյան. տեսանյութ

07/10/2025
Դուք ինձ ստիպում եք, որ մեկնաբանեմ 1-ին նախագահին, 2-րդ նախագահին, ես հո մեկնաբան չե՞մ. տեսանյութ
Քաղաքականություն

Դուք ինձ ստիպում եք, որ մեկնաբանեմ 1-ին նախագահին, 2-րդ նախագահին, ես հո մեկնաբան չե՞մ. տեսանյութ

07/10/2025
Բ-ի տղություն է դա առնվազն, ի՞նչ հեքիաթներ եք պատմում, թե ասել եմ գուբերնիա դառնանք. Ղուկասյան. տեսանյութ
Քաղաքականություն

Իրանց մուրազը իրանց փորը կմնա, ուզում են ինձ կալանավորեն. Վարդան Ղուկասյան. տեսանյութ

07/10/2025
Ուզում եք քաղաքական ապաստա՞ն ուզեմ, խայտառակ լինեք, էսքան ստոր կարելի՞ է լինել. Վարդան Ղուկասյան. տեսանյութ
Քաղաքականություն

Լռվե՛ք, գոնե մի խայտառակվեք, Վարդան Ղուկասյանի ձայներն էնքան շատ են, որ թռնեք, չեք հասնի. տեսանյութ

07/10/2025
Բ-ի տղություն է դա առնվազն, ի՞նչ հեքիաթներ եք պատմում, թե ասել եմ գուբերնիա դառնանք. Ղուկասյան. տեսանյութ
Քաղաքականություն

Ընենց հայտարարություններ կանեմ, կտեսնեք ինչ կլինի ձեր գլխին. Վարդան Ղուկասյան. տեսանյութ

07/10/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Եռաբլուրը 3 անգամ մեծացրած իշխանությունն ինձ մեղադրում է Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ․ Սարգսյան. տեսանյութ

Եռաբլուրը 3 անգամ մեծացրած իշխանությունն ինձ մեղադրում է Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ․ Սարգսյան. տեսանյութ

07/10/2025
Միքայել սրբազանն այնքան միամիտ է, որ հրապարակավ նման կոչ անի՞, խոսք է, ասել է․ Սարգսյան. տեսանյութ

Միքայել սրբազանն այնքան միամիտ է, որ հրապարակավ նման կոչ անի՞, խոսք է, ասել է․ Սարգսյան. տեսանյութ

07/10/2025
Դուք ինձ ստիպում եք, որ մեկնաբանեմ 1-ին նախագահին, 2-րդ նախագահին, ես հո մեկնաբան չե՞մ. տեսանյութ

Դուք ինձ ստիպում եք, որ մեկնաբանեմ 1-ին նախագահին, 2-րդ նախագահին, ես հո մեկնաբան չե՞մ. տեսանյութ

07/10/2025
Բ-ի տղություն է դա առնվազն, ի՞նչ հեքիաթներ եք պատմում, թե ասել եմ գուբերնիա դառնանք. Ղուկասյան. տեսանյութ

Իրանց մուրազը իրանց փորը կմնա, ուզում են ինձ կալանավորեն. Վարդան Ղուկասյան. տեսանյութ

07/10/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.