Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է: Այս մասին թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
Նա ընդգծել է, որ հռչակագիրը բացում է համագործակցության հնարավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը և տրանսպորտը։