Աշնան սեզոնին բնորոշ՝ նկատվում է սուր շնչառական վարակների աճ, այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Այս տարի սեպետեմբերի 8-ից պատվաստանյութը առկա է, թե´պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, թե´ շարժական կետում:
«Մի´ ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից, որը բավական ծանր է ընթանում հատկապես 6 ամսականից 5 տարեկան երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ:
Աշխատանքից բացակայելու խնդիր ունեցող անձանց համար պատրաստ ենք նաև 50 հոգու հավաքագրման պարագայում շարժական թիմի միջոցով կազմակերպել պատվաստումերը՝ աշխատանքի վայրում:
Կազմակերպչական հարցերի համար կարող եք զանգել 012808083(2013):
Երեք կարևոր խորհուրդ՝ գրիպից պաշտպանվելու համար.
Պատվաստվել
Հագնվել սեզոնին համապատասխան
Պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդ անձանց` նաև կրել դիմակ»,- նշել է նախարարը։