Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է Շարմ էլ Շեյխում կայանալիք Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։
Այս մասին X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը։
«Սա վկայում է Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերակատարության և նրա՝ որպես «միջին ուժի» (middle power) դիրքի մասին գլոբալ արտաքին քաղաքականության մեջ։
Ադրբեջանը ցանկալի գործընկեր է բոլոր կողմերի համար՝ Մերձավոր Արևելքի խաղաղ օրակարգի հարցերում»,-նշել է նա։