Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին:
«Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։
Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
Նշենք, որ Մկրտչյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելուց 4 օր անց 2 ամսով կալանավորվել էր: