• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
16/12/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Կապ չունի, թե դուք ում օգտին կքվեարկեք, կարևորն այն է, թե ինչ կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
21/10/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Կապ չունի, թե դուք ում օգտին կքվեարկեք, կարևորն այն է, թե ինչ կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտվանից Գյումրիում ծավալված իրադարձությունները հերթական անգամ եկան հաստատելու Փաշինյանի «ժողովրդավարական բաստիոնի» չգոյությունն ու Հայաստանում բացարձակ ոստիկանական, ռեպրեսիոն ռեժիմի անթաքույց ամրապնդումը: Խնդիրն ինքնին բազմաշերտ է, ուստի այդպես էլ այն դիտարկենք: Երևույթի քաղաքական շերտը միանգամայն պարզ տեսանելի է:

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ մի կերպ չեն կարողանում «մարսել» Գյումրու ՏԻՄ ընտրություններում պարտվելու իրողությունը, ավելին՝ պատրաստվում են արդեն փորձված տարբերակներից որևէ մեկով «փոխել» ընտրության արդյունքները, ակնհայտ էր: Ավելին, Փաշինյանն ինքը օրերս բացեիբաց հայտարարեց, որ ամեն գնով պիտի դա անեն, ասաց՝ թյուրիմացություն է, որ Վարդան Ղուկասյանն է Գյումրու քաղաքապետ, ու պիտի այդ «սխալը» շտկեն:

Չոր փաստեր. Փաշինյանն ու ՔՊ-ն տեղական ընտրություններում պարտվել են մի շարք համայնքներում, իսկ այս տարվա գարնանը պարտվեցին Փարաքարում և Գյումրիում: Նախորդ դեպքերում, օրինակ՝ Վանաձորում, կալանավորեցին ընտրված քաղաքապետին, Ալավերդիում իշխանությունը ՔՊ-ն զավթեց ոստիկանական զոռբայությամբ, այլ տեղերում դիմեցին հետընտրական մանիպուլ յացիաների և էլի՝ խեղաթյուրեցին քաղաքացիների ընտրության արդյունքները: Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի փոխհամաձայնությամբ քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը երեկ ձերբակալվեց:

Հարկ է հատուկ ընդգծել, որ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակակից ժողովրդավարական կառավարման համակարգերում համարվում են առաջնային օղակ: Եվ ահա, այդ առաջնային օղակի հետ կապված՝ օրվա գործող իշխանությունը, իրեն ենթակա ռեպրեսիվ մարմինների միջոցով, գրեթե բոլոր դեպքերում, ընտրություններից մի քանի ամիս անց, «վերանայում» է քվեարկության արդյունքները: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա դա քաղաքացիների կատարած ընտրությունը ոտնահարել է նշանակում: Կարճ ասած՝ դա ժողովրդավարության վերջն է: Ի լրումն, հարյուրավոր ոստիկաններով Գյումրի լցվելը, խաղաղ բնակիչների դեմ բռնություններ գործադրելն ընդամենը տպավորություն է թողնում, որ նպատակը հանրության ահաբեկումն է, ոստիկանական տեռորի դարչնագույն միջավայր ձևավորելը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որ վերջերս շատ է սիրում մատներով «սրտիկներ» անել, ինչպես երևում է, Գյումրու հանդեպ առանձնահատուկ չարացածություն ունի, երևի նրան խիստ դուր չեկավ, որ գյումրեցիները ոչ միայն «մերժեցին Նիկոլին», այլև ճոխ ու տպավորիչ նշեցին «Քաղաքի օրը», որի առթիվ իշխանությունն անգամ շնորհավորանքի խոսք չասաց: Երևի դրա համար էլ նման սադիստական ծեծուջարդ կազմակերպեց Գյումրիում:

Գանք տեղի ունեցածի իրավական շերտին: Այն, որ Գյումրու քաղաքապետին մեկուսացնելուն ուղղված ինչ-որ բան անելու էին Փաշինյանն ու ՔՊ-ն, կրկնենք, ոչ մեկի համար անսպասելի ու անկանխատեսելի չէր, առավել ևս՝ Վարդան Ղուկասյանի համար դա չէր կարող անակնկալ լինել. նա վերջերս ինքն էր նախանշում տարբեր սցենարներ, որոնք փաշինյանական իշխանությունը կփորձի կիրառել իր դեմ: Բայց այստեղ մի շարք հարցեր են ծագում, թե ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այդ «զանգվածային գրոհով» և ոչ միայն:

Նախ՝ մի՞թե Վարդան Ղուկասյանին կամ այլ կասկածյալների հրավիրել էին քննիչի մոտ, իսկ նա չէր գնացել: Ո՛չ, իհարկե: Սակայն այդպես Փաշինյանի ու ՔՊ-ի համար հետաքրքիր չէ: Նրանց պետք է, որ անպայման «մասկի շոու»-ներ լինեն, «կարմիր» բերետավորներ, «պառկեցնեն գետնին», բռնի ուժով քարշ տան: Օրինակ՝ ինչպես հարձակվեցին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վրա… ֆեյսբուքյան գրառման համար:

Միաժամանակ, հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ ոչ մի կոչ չպարունակող արտահայտության համար նույն ռեպրեսիվ մարմինները շրջապատեցին Սամվել Կարապետյանի տունը, իսկ նա, ի վերջո, քայլելով եկավ, նստեց մեքենան, դա չներվեց ռեժիմին հավատարիմ ԱԱԾ տնօրենին, ու վերջինս պաշտոնից անմիջապես հեռացվեց…

Մյուս կողմից՝ քիչ հավանական է, որ մարդն իմանա, որ իշխանությունները իրեն բանտարկելու առիթ են փնտրում, և… նման առիթ տա: Վարդան Ղուկասյանի մասին տարբեր կարծիքներ կարող են լինել ու կան, բայց հազիվ թե նրան կարելի է, այսպես ասենք, միամիտ համարել: Այդ համատեքստում իշխանության հնչեցրած «կաշառքի» մեղադրանքն էլ խիստ կասկածելի է թվում, բայց դա արդեն երևի ոչ մեկին չի էլ հետաքրքրում: Ընդ որում, նկատենք՝ տարածված համոզմունք կա, որ եթե «առձեռն» չեն բռնում, ապա «կաշառքի գործը» (որևէ գործ) ամենաբարդ ապացուցելիներից է համարվում:

Հատկանշական է, որ իշխանության ներկայացուցիչներն անմիջապես սկսեցին խոսել այնպիսի տոնայնությամբ, կարծես արդեն ոչ միայն ձերբակալել են, այլև կալանքի որոշումն են տվել, նույնիսկ՝ դատավճիռը կարդացել: Չէ, ինչ անմեղության կանխավարկած, ինչ բան, նման երևույթները ՔՊ-ի համար զրոյական արժեք ունեն, ինչպես, ընդհանրապես, օրենքն ու օրինականությունը:

Սակայն այս ամենի հետ կապված կան նաև այլ՝ ապագային միտված շերտեր: Տեսեք. շուտով, մեկ ամսից էլ քիչ անց՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններն են: Գյումրիում կատարվածը, կարծում ենք, ուղիղ գծով կապված է սպասվող այդ ՏԻՄ ընտրության հետ: Ըստ էության, չունենալով առաջարկելու և ոչ մի բան, գործող իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ և նրա ենթակայության տակ դրված մարմիններով, ջանում է հոգեբանորեն ճնշել, ահաբեկել ու տեռորի ենթարկել հանրությանը: Ուզում են ասել, որ կապ չունի, թե դուք ում օգտին կքվեարկեք, կարևորն այն է, թե ինչ կորոշի Նիկոլ Փաշինյանը:

Թեպետ, ինչո՞ւ միայն Վաղարշապատ համայնքի ընտրությունները:

Առջևում սպասվում են համապետական ընտրություններ: Եվ ի՞նչ է անում ամեն գնով վերարտադրվելու նպատակ հետապնդող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Ըստ էության, երեկ Գյումրիում արձանագրված ու դրան համահունչ քայլերով Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ թե սոսկ արժեզրկում, այլ նույնիսկ իմաստազրկում են ընտրություն ասվածը:

Բայց դա ակնհայտորեն լավ տեղ չի տանում: Եվ, վերջապես, հո ամեն մի քվեատուփի մոտ «կարմիր» բերետավորների ստորաբաժանումնե՞ր չեն զետեղելու, թե՞ միայն 1 քվեաթերթիկ են դնելու…

Կարող են, իհարկե, դրան էլ դիմել: Բայց դա չի փրկելու: Ի վերջո, մարդիկ ունեն ոչ միայն ընտրելու իրավունք: Իսկ ընդդիմադիր ուժերը այս ամենից պետք է իրենց համարժեք հետևություններն անեն: Մանավանդ, որ Փաշինյանն այլևս ոչինչ չունի առաջարկելու՝ ոստիկանական «բերետներից», ձերբակալություններից, բռնություններից բացի:

Հ.Գ.-Հետաքրքիր է՝ դեսպանները, միջազգային կառույցները, իրավապաշտպանները, ընդհանրապես՝ ժողովրդավարությունն իրենց համար «ուղենիշ» հայտարարածները էլի բան չունե՞ն ասելու…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում»:

Tags: ԳյումրիՎարդան ղուկասյանՆիկոլ ՓաշինյանՎաղարշապատTribune.amընտրություններ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Իրավունք

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց

15/12/2025
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին արտաքին միջամտության դեմ պայքարում. Կայա Կալլաս
Քաղաքականություն

ԵՄ-ն կաջակցի Հայաստանին արտաքին միջամտության դեմ պայքարում. Կայա Կալլաս

15/12/2025
Ես Պարույր Սևակի կերպարը չէ, գաղափարն եմ քանդակել. Լևոն Թոքմաջյան
Լրահոս

Ես Պարույր Սևակի կերպարը չէ, գաղափարն եմ քանդակել. Լևոն Թոքմաջյան

15/12/2025
Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Բանակ

Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

15/12/2025
Ապագայի ընտրությունը․ ուժեղ Հայաստան կամ շարունակվող ձախողում. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Ապագայի ընտրությունը․ ուժեղ Հայաստան կամ շարունակվող ձախողում. Սամվել Կարապետյան

15/12/2025
Սա համապարփակ քաղաքական ու բարոյական կոլապս է. Լիլիթ Գալստյան
Քաղաքականություն

Սա համապարփակ քաղաքական ու բարոյական կոլապս է. Լիլիթ Գալստյան

15/12/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց

15/12/2025
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին արտաքին միջամտության դեմ պայքարում. Կայա Կալլաս

ԵՄ-ն կաջակցի Հայաստանին արտաքին միջամտության դեմ պայքարում. Կայա Կալլաս

15/12/2025
Ես Պարույր Սևակի կերպարը չէ, գաղափարն եմ քանդակել. Լևոն Թոքմաջյան

Ես Պարույր Սևակի կերպարը չէ, գաղափարն եմ քանդակել. Լևոն Թոքմաջյան

15/12/2025
Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

15/12/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.