Ուրբաթ Նիգերիայի հյուսիսկենտրոնական հատվածում, առավոտյան դասերի ժամանակ, փլուզվել է երկհարկանի դպրոցի շենքը, ինչի հետեւանքով զոհվել է 22 աշակերտ, տեղեկացրել է АР-ը։ Փրկարարները որոնում են ավելի քան 100 մարդու, որոնք մնացել են փլատակների տակ։
Saints Academy քոլեջը Պլատո նահանգի Բուսա Բուջի համայնքում փլուզվել է պարապմունքներն սկսվելուց անմիջապես հետո։ Նիգերիայի Արտակարգ իրավիճկաների վարչության ազգային գործակալությունը տեղեկացրել է, որ փլուզումից անմիջապես հետո պատահարի վայր են ուղարկվել փրկարարներ և բուժաշխատողներ, ինչպես նաեւ անվտանգության ուժեր, որոնք սկսել են փլատակների տակ մնացած աշակերտների որոնումները։