«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների, պարզվում է, ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից, եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաճոյանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույծ քահանայի մատուցած ֆեյք պատարագներին։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը թերթի հետ զրույցում անկեղծացել է, որ ինչքան ուզում են իրենց սպառնան, պարտադրեն, խնդիրը ոչ թե այն է, որ չեն կիսում Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը, այլ իրականում վախենում են Աստծո անեծքից»։
Մանրամասները՝ այստեղ:

















