«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի»,- այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ վերջին 35 տարիների ընթացքում Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:
«Վրաստանը շարունակում է չափազանց կարևոր դեր խաղալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,-հավելել է Կոբախիձեն:
















