Հայաստանում ընկերության, ամուսնության և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Շուտով, առանց տնից դուրս գալու, քաղաքացիները կկարողանան երեխայի ծնունդը, ամուսնությունը և նույնիսկ ամուսնալուծությունը (չնայած դա չի խրախուսվում) գրանցել առցանց։ Հնարավոր կլինի նաև փոխել անունը», — ասել է Գալյանը։
Նախարարը նաև նշել է որ թվայնացման գործընթացի շրջանակներում այժմ հնարավոր է գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)։ Շուտով կգործարկվի իրավաբանական անձանց պետական գրանցամատյանի նոր հարթակ, որը թույլ կտա ցանկացած կազմակերպության առցանց գրանցում։
















