«Ընտրությունս կատարել եմ հանուն եկեղեցու, հանուն հավատքի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու, գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր՝ Այծեմնիկ Գրիգորյանը։
Անդրադառնալով ընտրախախտումներին, նա նշեց, որ դրանք ակնհայտ են․ «Չնայած դրանց՝ եթե մարդիկ չհուսահատվեն, պայքարեն՝ արդյունք կտեսնեն»։
Նա նաև ընդգծեց, որ իրենք պայքարում են հաղթանակի համար, սակայն պատրաստ են համագործակցության 4 իրապես ընդդիմադիր ուժերի հետ․ «Բացի ՔՊ-ից ու Արամ Սարգսյանի կուսակցությունից, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցության։ Մեր պայքարը այս ընտրություններով չի սահմանափակվելու, այնքան ենք պայքարելու, մինչև այս իշխանությունները հեռանան։ Եթե Վաղարշապատում նրանք հաղթեն՝ դա կլինի մեր հոգևոր մայրաքաղաքի վախճանը, դուք էլ տեսնում եք՝ ինչ են անում աղանդավորական կուսակցությունը մեզ տանում է դեպի կործանում»։
Անդրադառնալով եկեղեցու դեմ պայքարին նա ընդգծեց, որ եթե հայրը ողջ լիներ նման բան թույլ չէր տա։

















