ԿԸՀ-ն դիտորդներին ու ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Կոչ ենք անում ձեր ձևակերպումներում լինել առավել փաստարկված, երբ տեղամասում կուտակում եք նկարագրում։
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, եթե քվեարկության սենյակում գտնվող ընտրողների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի սահմանափակելու քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը, բայց ոչ պակաս, քան 15 ընտրող՝ ընտրողներին քվեարկության սենյակ թողնելով հերթով` մեկ-մեկ»։

















