Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ:
Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:
















