Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։
«Առաջին կանգառը եղել է Գորիսի բժշկական կենտրոնը, որտեղ նախարարին դիմավորել է ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բուժհաստատությունն ունի վերանորոգված և վերազինված անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։Նախարարին է ներկայացվել մատուցվող ծառայությունների ծավալը, հագեցվածությունը։ Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են Արյան կայանի շինաշխատանքները։Նախարարը հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և տվել հանձնարարականներ պատասխանատուներին։Կապիտալ շինարարության ծրագրով Գորիսում նախատեսվում է պոլիկլինիկայի նոր շենքի կառուցումը։Նախագծման փուլում է նաև Խնձորեսկի ամբուլատորիայի կառուցումը, որը կսպասարկի համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։Նախարարն անդրադարձել է նաև 2024թ. առաջին կիսամյակում Գորիսի տարածաշրջանի բժշկական հաստատությունների ԱԱՊ բուժաշխատողների գործունեությանը և դրա դիմաց խրախուսական (բոնուսային) վարձատրության ցուցանիշներին: Տարածաշրջանի բոլոր թերապևտները, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները և բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրերը ստացել են հավելավճարներ։
Անահիտ Ավանեսյանի այցը Գորիսում ավարտվել է Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնում և այնտեղ գործող վերականգնողական կենտրոնում»,- նշված է հաղորդագրության մեջ։