ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
«Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում»,-նշված է հաղորդագրության մեջ:

















