Քննարկումների արդյունքում ԱՄՆ և Ուկրաինայի պատվիրակությունները մշակել են թարմացված և կատարելագործված խաղաղության կոնցեպտ, նշվում է Սպիտակ տան և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի գրասենյակի կողմից տարածած համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնել են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքը համատեղ առաջարկների վրա։ Նրանք նաև սերտ կապի մեջ կմնան իրենց եվրոպացի գործընկերների հետ՝ գործընթացի առաջընթացին զուգընթաց: Հայտարարության մեջ շեշտվում է, որ վերջնական որոշումները կկայացնեն Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից առաջադրված Ուկրաինայի խաղաղության ծրագիրը:
















