ԵՄ առաջնորդներն անընդունելի են համարում ԱՄՆ-ի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի 28 կետերից մի քանիսը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լուանդայում Ուկրաինայի հարցով ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո, ТАСС-ի փոխանցմամբ։
«Ուռա-լավատեսության համար քիչ հիմքեր կան։ Եվրոպական առաջնորդների շրջանում կա բացարձակ համաձայնություն, որ մի քանի տասնյակ ժամ առաջ ներկայացված 28 կետերի վրա աշխատանքը պետք է շարունակվի, որոնցից մի քանիսը անընդունելի են», — ասել Լեհաստանի վարչապետը։
Տուսկը պարզաբանել է, որ եվրոպացի առաջնորդները գոհ չեն Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատման կետից։ Ավելին, Տուսկը շեշտել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը պահպանելու անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է, որ Կիևի անվտանգության երաշխիքի համար ՆԱՏՕ-ի կործանիչներ Լեհաստան տեղակայելու կետը հանվել է ծրագրից։
Նոյեմբերի 24-ին Լուանդայում՝ ԵՄ-Աֆրիկյան միության գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում՝ Ուկրաինայի հարցով: Հիմնական թեման Միացյալ Նահանգների կողմից ներկայացված ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրն էր:

















