• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
26/11/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

«Ֆիզիկական միջավայրի անվտանգությունը իրականում կրթության որակի վրա լուրջ ազդեցություն թողնող գործոններից մեկն է». ԿԳՄՍ նախարար

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
26/11/2025
/ Լրահոս, Կրթություն, Գլխավոր նորություններ
0
«Ֆիզիկական միջավայրի անվտանգությունը իրականում կրթության որակի վրա լուրջ ազդեցություն թողնող գործոններից մեկն է». ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի է ունեցել աշակերտական համաժողով, որն անցկացվել է «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ գրասենյակի միջազգային համագործակցության պատասխանատու Ֆրանկ Հեսսը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ 

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կրթության մրցունակությանն ուղղված Եվրոպական միության կողմից տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ համաժողովի անցկացումը վաղուց հասունացած անհրաժեշտություն էր՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին ձևավորվել է ուսուցչական համաժողովների ավանդույթը, որը դարձել է փորձի փոխանակման և նորարարության խթանման լավագույն հարթակ։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ուսուցիչների մասնակցությամբ քննարկումների ընթացքում էլ բարձրացվել է կրթության գլխավոր շահառուների՝ աշակերտների մասնակցությամբ հարթակի ձևավորման խնդիրը։

«Երեխաներին գործընթացների ուղղակի մասնակից դարձնելն առանցքային նշանակություն ունի ոչ միայն աշակերտների, այլև նախարարության համար: Եթե ուզում ենք, որ կրթական բարեփոխումները լինեն նպատակային և իրականում օգտակար, նշանակում է՝ դրանք առանց աշակերտների մասնակցության չեն կարող իրականացվել»,– նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սովորողները հաճախ բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք որևէ այլ միջավայրում չեն հնչում։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ համաժողովն անցկացվում է այն ժամանակահատվածում, երբ աշխարհում նշվում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման օրը. «Երեխայի իրավունքների շարքում առանձնահատուկ տեղ ունի մասնակցության, այդ թվում՝ նրանց ձայնը լսելի դարձնելու իրավունքը, որպեսզի երեխաներին վերաբերող որոշումները չկայացվեն առանց նրանց: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ աշակերտներն իրենք էլ ակտիվություն են ցուցաբերում»։

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դպրոցներում գործող աշակերտական խորհուրդներին՝ նշելով, որ որոշ դեպքերում դրանք գործում են միայն ձևականորեն և չեն օգտագործում ընձեռված հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է նաև համաժողովի խորագրին` հիշեցնելով, որ այս ուսումնական տարին հայտարարվել է անվտանգ և ապահով կրթության տարի, ինչը պատահական չէ: «Դուք՝ որպես սովորողներ, հաստատ առիթ եք ունեցել ականատես լինելու կամ առնվազն լսելու խնդիրների մասին, որոնք մեր կրթական միջավայրը ոչ միշտ են ապահով դարձնում։ Խնդիրները բազմաշերտ են՝ սկսած դպրոցների ֆիզիկական անվտանգության հարցերից»,- դիմելով աշակերտներին` ասել է նախարարը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության 300 դպրոցների կառուցման և հիմնանորոգման ծրագրին: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` դպրոցներից 60-ում աշխատանքներն ավարտվել են,  սակայն ոլորտում ֆիզիկական միջավայրի բարելավման առումով մեծ աշխատանքի կարիք կա։

Այդուհանդերձ, նախարարի խոսքով՝ անվտանգ միջավայրը միայն ֆիզիկական տարածքը չէ. անհրաժեշտ է հոգեբանական և սոցիալական այնպիսի միջավայր, որտեղ ոչինչ չի խանգարի աշակերտին սովորել, զարգանալ և ինքնադրսևորվել. «Բուլինգի և դրա տարբեր դրսևորումների մասին, ցավոք, ավելի քիչ ենք խոսում, քան անհրաժեշտ է, և դեպքերի միայն փոքր մասն է տեսանելի։ Դպրոցում վստահության մթնոլորտ ստեղծելը չափազանց կարևոր է, և հենց այս նպատակով բոլոր դպրոցներում ներդրվել է հոգեբանի հաստիք։ Հաստիք ներդնելը, սակայն, դեռ բավարար չէ․ ժամանակ է պետք՝ արդյունավետ աշխատանք ապահովելու համար»։

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է ներառական կրթության կարևորությունը՝ նշելով, որ այս ուղղությամբ անելիքները շատ են, և հենց այդ խնդիրների մասին աշակերտների կարծիքն ու խոսքը լսելը համաժողովի հիմնական նպատակներից է։ Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ համաժողովի իրականացմանն աջակցելու համար և հաջողություն մաղթել մասնակիցներին։

«Ամբողջ աշխարհում երեխաները նոր և բարդ մարտահրավերների առաջ են կանգնած, և Հայաստանը բացառություն չէ։  Բուլինգն ու կիբեռբուլինգը կանխելը, ինչպես նաև դպրոցներում ապահով ու անվտանգ միջավայր ստեղծելը, որտեղ երեխաները կարող են զարգանալ, կարևոր առաջնահերթություններ են, որոնք մեզնից յուրաքանչյուրի ուշադրությունն ու ներգրավվածությունն են պահանջում։  Դա անելու լավագույն միջոցը երեխաների ձայնը լսելի դարձնելն է, ինչպես նաև ապահովելը, որ նրանք մասնակցեն իրենց վերաբերող լուծումների մշակման գործընթացին։ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխա ունի իր կարծիքն անվտանգ կերպով արտահայտելու, ինչպես նաև լրջությամբ ընկալվելու իրավունք: Երեխաներին հետևողականորեն լսելով ՝ մենք կարող ենք ստեղծել ապահով միջավայրեր, որտեղ նրանք իրենց հարգված և ներառված կզգան»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը` հույս հայտնելով, որ այս համաժողովը կդառնա ամենամյա:

Աշակերտական համաժողովին շուրջ 180 սովորող է մասնակցել. նրանք ընտրվել են ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներից, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներից և ակտիվ հասարակական գործունեություն ծավալող աշակերտներից, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության և ոչ պետական դպրոցների այն աշակերտներից, որոնք ակտիվ մասնակցել են նախարարության տարբեր ծրագրերի:

Համաժողովի ընթացքում անցկացվել են պանելային քննարկումներ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների մասնակցությամբ, ինչպես նաև պլենար նիստ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով ուսումնական տարի» թեմայով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա ներկայացրել է կրթական բարեփոխումների երեք հիմնական ուղղությունները՝ ենթակառուցվածքների բարելավում, կրթության բովանդակության որակի բարձրացում և ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնում։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև անվտանգ ու ապահով կրթական միջավայրի ստեղծման կարևորությանը՝ ընդգծելով, որ դրա նպատակն է դպրոցը դարձնել այնպիսի վայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կհաճախի սիրով։

Համաժողովի ընթացքում անցկացվել է նաև «Անվտանգ և ապահով դպրոց» խորագրով նախագծային աշխատանքների էքսպո-ցուցահանդես, որը ներկայացրել են մայրաքաղաքի և մարզերի 4–8-րդ դասարանների սովորողները։

Tags: Tribune.amկրթությունժաննա անդրեասյանԿԳՄՍՆ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին
Իրավունք

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին

26/11/2025
Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը բավականին կոշտ է եղել. «Հրապարակ»
Հասարակություն

Եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովում քննարկվել է վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Պատարագի ընթացքում Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը

26/11/2025
Իրանը պատրաստվում է Նախիջևանով Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ անել
Քաղաքականություն

Իրանը պատրաստվում է Նախիջևանով Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ անել

26/11/2025
«Երևանի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն. օդի աղտոտվածության ցուցանիշները դեռևս գտնվում են թույլատրելի սահմանում». ԱՆ պաշտոնյա
Հասարակություն

«Երևանի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն. օդի աղտոտվածության ցուցանիշները դեռևս գտնվում են թույլատրելի սահմանում». ԱՆ պաշտոնյա

26/11/2025
Բա ի՞նչ անեն Քոչարյանին, Սարգսյանին սիրողները. Նաիրի Հոխիկյան. տեսանյութ
Քաղաքականություն

Բա ի՞նչ անեն Քոչարյանին, Սարգսյանին սիրողները. Նաիրի Հոխիկյան. տեսանյութ

26/11/2025
Այսօրվա լսումներից սպասումներ չունեմ, շարունակելու եմ պայքարս, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն. տեսանյութ
Իրավունք

Այսօրվա լսումներից սպասումներ չունեմ, շարունակելու եմ պայքարս, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն. տեսանյութ

26/11/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
«Ֆիզիկական միջավայրի անվտանգությունը իրականում կրթության որակի վրա լուրջ ազդեցություն թողնող գործոններից մեկն է». ԿԳՄՍ նախարար

«Ֆիզիկական միջավայրի անվտանգությունը իրականում կրթության որակի վրա լուրջ ազդեցություն թողնող գործոններից մեկն է». ԿԳՄՍ նախարար

26/11/2025
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին

26/11/2025
Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը բավականին կոշտ է եղել. «Հրապարակ»

Եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովում քննարկվել է վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Պատարագի ընթացքում Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը

26/11/2025
Իրանը պատրաստվում է Նախիջևանով Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ անել

Իրանը պատրաստվում է Նախիջևանով Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ անել

26/11/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.