Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում են խորացնել գործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել: Կաջակցենք ձեր բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկիացիային, գործակցելու ենք նաև վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում»,- նշեց Կալասը:
Կայա Կալասը ՀՀ արտաքին գործերի նախարարին հրավիրեց մասնակցելու նաև տարեվերջին կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

















