«Տեղահանվածների համար նախատեսված ծրագրերը կազմվում են բյուջետային տարվա ծախսերի շրջանակում և տարվա վերջին, ծրագրի վերջնաժամկետը մոտենալուց, երկարաձգում էին։ Ենթադրում եմ՝ հիմա էլ կերկարաձգեն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ այդ թեմաներով Արցախի իշխանությունների կամ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ բացարձակ որևէ քննարկում չի եղել։
«Չի բացառվում, որ, իրենց գործելաոճից ելնելով ու հանդիպման պատրանք ստեղծելու համար, այդ ծրագրերը քննարկած լինեն արցախցիների ինչ որ շրջանակների հետ»,- ընդգծեց Գ․ Ստեփանյանը։
Նշենք, որ բռնի տեղահանված արցախցիների որոշ խմբերի համար այժմ, մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ, գործում է ֆինանսական աջակցության երկու ծրագիր։
30,000 դրամի չափով աջակցություն, որի շահառուներն են՝ մինչև 18 տարեկան երեխաները կամ պարտադիր կրթությունստացող 18 տարին լրացած անձինք, 63 և ավելի տարեկանները, կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք։
Ինչպես նաև բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն է տրամադրվում, եթե ընտանիքի 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցում 55,000 դրամը։ Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կազմում է 40,000 դրամ, որին ավելանում է 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։

















