«Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառմանը»,- ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի»,- նշել է նա:
«Ենթադրում եմ՝ Ստամբուլում կայանալիք համաժողովի շրջանակներում շփումներ կլինեն իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև»,- ավելացրել է ԱԺ նախագահը:
Նա նշել է, որ կշարունակեն քննարկել տրամաբանությունը, որ ընդլայնված ֆորմատով շփումներ ունենանք՝ արդեն որևիցե միջազգային համատեքստից դուրս, հենց մեր որոշման հիման վրա։

















