«Ի՞նչ նկարներ, ես ասել եմ նկարներ ունե՞մ, հիվա՞նդ է դա»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Արթուր Հովհաննիսյանի հայտարարությանը, որ մինչև 19․00-ն ժամանակ է տալիս Բագրատ Գալստանյանին՝ հրապարակելու նկարները, որոնք իբրև կոմպրոմատ կարող էին օգտագործվել։
«Կարո՞ղ է իրենք են իրար մեջ խմած ժամանակ ինչ-որ նկարների մասին խոսել, անկեղծ՝ ի՞նչ նկարների մասին է խոսքը։ Ես ստորին աստիճանի վրա գտնվող մարդ չեմ, եթե նույնիսկ ունենամ էլ նկարներ, չեմ հրապարակի, բայց տեղյակ էլ չեմ, թե ինչ նկարների մասին է խոսքը։ Մինչև 19․00 է՞ր ժամանակ տվել, բա ո՞ւր է ինքը, հայտնի է՝ չէ ինքը ինչով է մեղադրվել, ականջ կտրող, լեզու կտրող մարդն է դա ու հայտնի է չէ, թե ինչ մեղադրանք է եղել իր վրա, կարծեմ թմրանյութերի մասով, թող դրա մասին մտածի ու մարդկանց բաներ չվերագրի»,- ասաց Բագրատ Սրբազանը։