• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
17/12/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Հայաստանը «Թրամփի ուղի» նախագծում հաշվի է առել Իրանի կենսական շահերը. Գրիգոր Հակոբյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
17/12/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
Հայաստանը «Թրամփի ուղի» նախագծում հաշվի է առել Իրանի կենսական շահերը. Գրիգոր Հակոբյան

Հայաստանը, հավատարիմ մնալով բարեկամության և փոխվստահության մթնոլորտին, «Թրամփի ուղի» նախագծում հաշվի է առել Իրանի կենսական շահերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը,  այդ մասին հայտարարել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը իրանական «Թասնիմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում։  

Դեսպան Հակոբյանը հարցազրույցի ընթացքում խոսել է Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունի իրագործման ընթացքի մասին։ 

Այս առումով, պատասխանելով լրագրողի հարցին, որում վերջինս օգտագործել է «միջանցք» եզրույթը՝ դեսպան Գրիգոր Հակոբյանը, մասնավորապես, նշել է․  

«Նախևառաջ թույլ տվեք անդրադառնալ Ձեր հարցադրման մեջ օգտագործված «միջանցք» եզրույթին։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրով հստակ ամրագրված է, որ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» («TRIPP»)) ծրագրի շրջանակում։ Այսպիսով, Հայաստանի հարավով անցնող կապուղու պաշտոնական անվանումը հենց TRIPP է, և ցանկացած այլ բնորոշում, այդ թվում՝ «միջանցք», հակասում է հռչակագրի տառին և ոգուն, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ նախագահը»,- ընդգծել է ՀՀ դեսպանը։  

Նա նաև հորդորել է իրանական փորձագիտական և լրատվական հանրությանը առաջնորդվել այս հստակ ձևակերպմամբ։  

Դեսպանը շեշտել է, որ վաշինգտոնյան հռչակագիրը նախատեսում է ապաշրջափակել տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները՝ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա։  

«Պետք է ընդգծեմ, որ հավատարիմ մնալով բարեկամության և փոխվստահության մթնոլորտին՝ այս ամբողջ գործընթացի շրջանակում պաշտոնական Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը, իսկ զարգացումների վերաբերյալ տարբեր մակարդակներում ընթացել է ակտիվ երկխոսություն: Հարկ եմ համարում նաև նշել, որ հենց այս սկզբունքներն են այն հենասյուները, որոնք մշտապես առաջնային են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության համար, և դրանց պահպանումը լիովին համահունչ է մեր երկու պետությունների շահերին»,-ընդգծել է ՀՀ դեսպանը։   

Նրա խոսքով՝ ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը աննախադեպ հնարավորություն կստեղծի Իրանի համար՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու Վրաստանի հետ՝ կապվելով սևծովյան նավահանգիստներին։ Իր հերթին, Իրանը կդառնա ՀՀ-ի համար երկաթուղային տարանցիկ ուղի՝ Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի երկրների հետ կապվելու առումով: Դեսպանը մատնանշել է, որ նախատեսվում են լրացուցիչ կապեր Հայաստանի տարբեր շրջանների միջև, ինչը մեծ նշանակություն ունի երկրի ներքին տնտեսական և լոգիստիկ համակարգերի համար։  

«Կարևոր է նաև, որ «Թրամփի ուղի» նախագծում երրորդ կողմի ներգրավման հարցում Հայաստանը և ԱՄՆ-ն ունեն հավասար վետոյի իրավունք, ուստի ցանկացած կողմ միայն Երևանի և Վաշինգտոնի համաձայնությամբ կարող ներգրավվել այդ ծրագրում։ Այժմ Վաշինգտոնի հետ ակտիվորեն քննարկվում են «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման ընդհանուր պայմանները։ Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի հայ-ամերիկյան համատեղ «TRIPP Company»-ն, որը կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Նախանշվում է, որ արդեն հաջորդ տարի կանցնենք ծրագրի գործնական իրականացման և շինարարության փուլին»,-մանրամասնել է դեսպանը։  

Գրիգոր Հակոբյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի»-ն լիովին համահունչ է Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և նպաստելու է տարածաշրջանային փոխկախվածությունների ստեղծմանը՝ դառնալով կայուն խաղաղության կարևոր գործոն։  

«Ուրախությամբ կարող եմ նշել, որ հաղորդակցությունների աստիճանական բացման վերաբերյալ քաղաքական համաձայնություններն արդեն տալիս են իրական արդյունքներ։ Ադրբեջանը հոկտեմբերին հայտարարել է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին, և արդեն ունենք առաջին գործնական օրինակները․ Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Հայաստան։ Հայաստանը նույնպես բազմիցս հաստատել է իր պատրաստակամությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական առումով ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ «Թրամփի ուղի» նախագիծը Հայաստանին, Ադրբեջանին և ամբողջ տարածաշրջանին առաջարկում է հաղորդակցման նոր, միջազգային աջակցությամբ ամրացված մոդել, որը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության և իրավազորության սկզբունքների վրա»,-ասել է դեսպան Հակոբյանը։ 

Նա վստահություն է հայտնել, որ նախագծի իրականացումը ոչ միայն կխթանի տնտեսական համագործակցությունը, այլև կամրապնդի խաղաղությունն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։ 

Tags: Թրամփի ուղիԳրիգոր Հակոբյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ալենի արածը հարգանքի արժանի չէ, ուրիշ բան չկա ասելու
Քաղաքականություն

Ալենի արածը հարգանքի արժանի չէ, ուրիշ բան չկա ասելու

17/12/2025
Խոսքից վախեցող իշխանություն է, հիստերիկ նոպայի մեջ էին ընկել Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո
Քաղաքականություն

Խոսքից վախեցող իշխանություն է, հիստերիկ նոպայի մեջ էին ընկել Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո

17/12/2025
Եթե Նիկոլից կամ Ալենից վախենար, ես առաջինը չէի հարգի Նարեկին․ Նարեկ Սամսոնյանի կնոջ խոստովանությունը
Լրահոս

Եթե Նիկոլից կամ Ալենից վախենար, ես առաջինը չէի հարգի Նարեկին․ Նարեկ Սամսոնյանի կնոջ խոստովանությունը

17/12/2025
ԵՄ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
Քաղաքականություն

ԵՄ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը

17/12/2025
ԱԱԾ-ն կարևոր գործառույթ ունի, բայց շտատիվների հարցերով է զբաղվում, սա անհասկանալի է․ Մելիքյան
Լրահոս

ԱԱԾ-ն կարևոր գործառույթ ունի, բայց շտատիվների հարցերով է զբաղվում, սա անհասկանալի է․ Մելիքյան

17/12/2025
Ստորագրվել է ՀՀ–ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը
Քաղաքականություն

Ստորագրվել է ՀՀ–ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը

17/12/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Ալենի արածը հարգանքի արժանի չէ, ուրիշ բան չկա ասելու

Ալենի արածը հարգանքի արժանի չէ, ուրիշ բան չկա ասելու

17/12/2025
Խոսքից վախեցող իշխանություն է, հիստերիկ նոպայի մեջ էին ընկել Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո

Խոսքից վախեցող իշխանություն է, հիստերիկ նոպայի մեջ էին ընկել Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո

17/12/2025
Եթե Նիկոլից կամ Ալենից վախենար, ես առաջինը չէի հարգի Նարեկին․ Նարեկ Սամսոնյանի կնոջ խոստովանությունը

Եթե Նիկոլից կամ Ալենից վախենար, ես առաջինը չէի հարգի Նարեկին․ Նարեկ Սամսոնյանի կնոջ խոստովանությունը

17/12/2025
ԵՄ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը

ԵՄ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը

17/12/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.