Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում կայացվել է որոշում, համաձայն որի՝ համայնքի մանկապարտեզներն այսուհետ գործելու են անվճար։ Այս մասին տեղեկացրել է Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանը։
Համայնքապետի խոսքով՝ որոշումը միտված է աջակցելու համայնքի երեխաներին և ընտանիքներին։ Նա նաև նշել է, որ ուրախ է իրագործել ընկերոջ՝ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականը՝ ի նպաստ համայնքի սոցիալական զարգացման։
Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի և մանրամասների մասին կհաղորդվի լրացուցիչ։

















