Անկարայից Տրիպոլի ուղևորվող Falcon 50 բիզնես ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց անհետացել է ռադարներից: Ինքնաթիռում եղել է 5 ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը։ Օդանավը արտակարգ վայրէջք էր խնդրել, օդանավակայանի մոտ լսվել էին պայթյուններ։
Ավելի ուշ Անկարայի մոտ հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորները։ Լիբիայի վարչապետը հայտնել է գլխավոր շտաբի պետի մահվան մասին։
Հիշեցնենք, որ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետն ավելի վաղ հանդիպել էր Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

















