Մոսկվան և Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
«Մենք նաև խոսում ենք Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի միջով հակադարձ բեռնափոխադրումների ապահովման մասին։ Սրանք ձեռքբերումներ են, որոնք մինչև վերջերս անհավանական էին թվում»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը։

















