«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, նախկին փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երբ սխալ է սահմանվում սպառնալիքի աղբյուրը, սխալ է դառնում նաև պաշտպանությունը
ԵՄ–ն հայտարարում է, թե պատրաստվում է «պաշտպանել» Հայաստանը Ռուսաստանից, մինչդեռ Հայաստանի իրական և անմիջական սպառնալիքը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից՝ ռազմական, քաղաքական, տեղեկատվական ու տնտեսական հիբրիդային ճնշման ձևերով։
Սպառնալիքի ուղղակի փոխարինումը աշխարհաքաղաքական օրակարգով ոչ թե անվտանգություն է ապահովում, այլ թուլացնում է պետությունը և բացում նոր խոցելիություններ։
Հայաստանի անվտանգության առանցքը պետք է կառուցվի իրական վտանգների գիտակցման, ոչ թե արտաքին կենտրոնների հարմարավետ ձևակերպումների վրա»,- գրել է նա։

















