Մահացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից։
«Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ։

















