Սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) ներառվում են ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը փոխհատուցվում է «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով: Միաժամանակ, նրանք կարող են իրենց սոցփաթեթի գումարը (72 000 դրամը) ևս ուղղել ապահովագրավճարին (ամսական 6000 դրամ)` մեկանգամյա դիմում գրելով գործատուին: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում` Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցով` առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ:
Հարկ է նշել, որ սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը:

















