Հունվարի 13-ի կեսօրից հետո Հայաստանում սպասվում են տեղումներ Ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում կլինի ձնախառն անձրև, երեկոյան՝ ձյուն ամբողջ հանրապետությունում։
Հունվարի 13–14-ին առանձին շրջաններում կանխատեսվում են առատ ձյան տեղումներ, լեռնային վայրերում՝ բուք և տեսանելիության վատացում։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14–16-ին կնվազի 10–13 աստիճանով։
Երևանում հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև, երեկոյան՝ ձյուն։ 14-ի ցերեկը և 15–17-ը՝ առանց տեղումների։

















