Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մեղրու լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Դիլիջան քաղաքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ջերմուկի, Արագածի, Ապարանի, Աշտարակի, Անիի, Ամասիայի, Աշոցքի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում։
Արագածի, Աշոցքի, Ամասիայի և Գյումրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

















