Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանի կողմից պահվող չորս հայերի ազատ արձակումը և փոխանցումը՝ այն գնահատելով որպես կարևոր առաջընթաց քայլ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա մեծ քայլ է առաջ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը։


















