Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, «սթրայքբոլի» գործով որոշում է կայացրել Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ նրա նկատմամբ կիրառելով վարչական հսկողություն։
Ռուբեն Մելիքյանը գրում է.
««Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն։ Միաժամանակ, դատարանը որոշեց գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան։
Գոնե մի լավ լուր!»։

















