«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը անդրադառնում է վարչապետի կողմից ինքն իրեն և իր մերձավոր շրջապատին պարգևավճարներ վճարելու թեմային։
Կարապետյանի խոսքով՝ վարչապետը հիմնավորել է միլիարդավոր դրամների չափով պարգևավճարների տրամադրումը «հույժ գաղտնի» հոդվածով՝ նշելով, որ եթե այդ վճարումները չիրականացվեին, ապա ապագայում՝ երկրում սպասվող մեծ ներդրումների պայմաններում, իր շրջապատի պաշտոնյաները՝ նախարարներն ու պատգամավորները, կարող էին զբաղվել կոռուպցիայով։
Նարեկ Կարապետյանը այս տեսակետը ներկայացրել է իր հրապարակած տեսանյութում՝ քննադատելով նման մոտեցումը և դրա հիմնավորումները։

















