Ֆրանսիայի նախագահի՝ Էմանուել Մակրոնի աչքի կարմրությունը կապված է եղել աչքի փոքրիկ արյունատար անոթի պայթմամբ, հաղորդում է Le Parisien-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Դա պարզապես աչքի մեջ գտնվող փոքր արյունատար անոթի պայթում էր, որը արյունահոսում էր։ Այն լիովին անվնաս է», – հայտարարել է նախագահի գրասենյակը։
Հինգշաբթի օրը Մակրոնը զինված ուժերին դիմեց «արյունոտ աչքով»՝ շփոթություն առաջացնելով ֆրանսիացիների շրջանում։ Սոցիալական ցանցերում սկսել են իրենց ենթադրությունները ներկայացնել։ Հայտնի վարկածներից է նրա կնոջ ՝ Բրիջիթի կողմից ընտանեկան բռնությունը։

















