Հունվարի 15-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանն ու համամասնական ցուցակի քվեարկության գործընթացին վերաբերող հարցեր։
Կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը հանդես են եկել զեկույցներով, ինչպես նաև պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

















