• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
16/01/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Թուրքիայի արտաքին ազդակները և Հայաստանի ներքաղաքական ռիսկերը. Սուրենյանց

— Հեղինակ ` —
16/01/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Նիկոլը ձեզ չի փրկելու, նա, սովորության համաձայն, «թռած» է լինելու». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները՝ դրանք գնահատելով որպես բացահայտ քաղաքական ազդակներ, որոնք ուղղված են Հայաստանի ներքաղաքական դաշտին:

«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները բացահայտ քաղաքական ազդակներ են՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական դաշտին։

Նրա խոսքը «Զանգեզուրի միջանցքի», «Միջին միջանցքի» և «Թրամփի ուղու» (TRIPP) շուրջ, ինչպես նաև Հայաստանի առաջիկա ընտրություններին վերաբերող գնահատականները դուրս են գալիս արտաքին քաղաքական չեզոքության սահմաններից։

Ֆիդանը ոչ միայն հաստատում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուսումնասիրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկված նախաձեռնությունը, այլև այն բացահայտորեն նույնականացնում է իրենց կողմից առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի հետ։

Ավելին, նա փաստում է, որ այդ թեման մանրամասն քննարկվել է Ադրբեջանի հետ, զեկուցվել է Թուրքիայի նախագահին, և գործընթացը դիտարկվում է որպես տարածաշրջանային ռազմավարական նախագծի մաս։

Սակայն առավել խնդրահարույցը Ֆիդանի հայտարարությունների այն հատվածն է, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Թուրքիայի արտգործնախարարը ոչ միայն անդրադառնում է 2026 թվականի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար է» և արժանանում է աջակցության՝ իր «կառուցողական» քաղաքականության համար։ Սա այլևս ոչ թե արտաքին չեզոք դիտարկում է, այլ հստակ քաղաքական դիրքավորում՝ նախընտրելի սուբյեկտի բացահայտ մատնանշմամբ։

Այս համատեքստում «կառուցողականություն» եզրույթը ունի հստակ բովանդակություն։ Այն չի վերաբերում խաղաղությանը որպես արժեքի, այլ Փաշինյանի կոնկրետ քաղաքական վարքագծի՝ ենթակառուցվածքային և հաղորդակցային նախագծերի այնպիսի ձևաչափով առաջմղմանը, որը լիովին համընկնում է թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի հետ։ Հենց այդ համընկնումն էլ, ըստ էության, պայմանավորում է Անկարայի աջակցությունը։

Հատկանշական է նաև իշխանությունների հավանական արձագանքի երկակի ստանդարտը։

Երբ ռուսաստանյան պրոպագանդիստների հայտարարությունները որակվում են որպես միջամտություն Հայաստանի ինքնիշխանությանը, ձևավորվում է «արտաքին սպառնալիքի» օրակարգ։ Բայց երբ Թուրքիայի արտգործնախարարը բացահայտորեն խոսում է Հայաստանի ընտրություններից, գնահատում գործող իշխանության վարկանիշն ու ակնարկում քաղաքական գծի շարունակականության անհրաժեշտությունը, այդ միջամտությունը ոչ միայն չի դատապարտվում, այլ կարող է վերածվել ներքաղաքական քարոզչական գործիքի։

Արդյունքում ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն, ըստ որի՝ արտաքին աջակցությունը լեգիտիմ է այնքան ժամանակ, քանի դեռ այն սպասարկում է գործող իշխանության քաղաքական շահերը։ Ավելին, Ֆիդանի հայտարարությունները կարող են օգտագործվել իշխանության կողմից՝ հասարակությանը ներշնչելու համար, թե իշխանության փոփոխությունը կհանգեցնի տարածաշրջանային գործընթացների փլուզման և պատերազմի վտանգի աճի։ Սա արդեն ոչ թե դիվանագիտական դիրքորոշում է, այլ ընտրական վախի տեխնոլոգիա։

Փաշինյանի թիմի կողմից Հայաստանի ինքնիշխանությունը ընկալվում է ընտրովի՝ կախված նրանից, թե որ կենտրոնից է գալիս միջամտությունը և ում է այն ձեռնտու։ Իսկ ընտրությունների շեմին նման արտաքին ազդակների լռությամբ ընդունումը կամ ներքաղաքական նպատակներով շահարկումը ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ թե՛ պետական ինստիտուտների, թե՛ հանրային վստահության համար»,- գրել է Սուրենյանցը։

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Օրենքով գող ընկերներ չունեմ․ ՔՊ նախընտրական ցուցակում այլևս չեմ ուզում լինել
Քաղաքականություն

Օրենքով գող ընկերներ չունեմ․ ՔՊ նախընտրական ցուցակում այլևս չեմ ուզում լինել

16/01/2026
Ռուսաստանն օգտագործվում է Փաշինյանի մանևրի համար. Զատուլին
Լրահոս

Ռուսաստանն օգտագործվում է Փաշինյանի մանևրի համար. Զատուլին

16/01/2026
ՊՊԾ ին ուղարկել են լրագրողների հետևից, որ դուրս հանեն
Քաղաքականություն

ՊՊԾ ին ուղարկել են լրագրողների հետևից, որ դուրս հանեն

16/01/2026
Կռիվ՝ ԱԺ-ում. ինչպես են լրագրողներին դուրս հանում ԱԺ-ից
Քաղաքականություն

Կռիվ՝ ԱԺ-ում. ինչպես են լրագրողներին դուրս հանում ԱԺ-ից

16/01/2026
Թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում. «ձեր կոկորդի՛ն է մնալու».լրագրողներին դուրս են հանում
Քաղաքականություն

Թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում. «ձեր կոկորդի՛ն է մնալու».լրագրողներին դուրս են հանում

16/01/2026
Չծառայածները 2 մրդ դրամ վճարել են ու ազատվել պատասխանատվությունից. Հայկ Սարգսյան
Քաղաքականություն

Չծառայածները 2 մրդ դրամ վճարել են ու ազատվել պատասխանատվությունից. Հայկ Սարգսյան

16/01/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Օրենքով գող ընկերներ չունեմ․ ՔՊ նախընտրական ցուցակում այլևս չեմ ուզում լինել

Օրենքով գող ընկերներ չունեմ․ ՔՊ նախընտրական ցուցակում այլևս չեմ ուզում լինել

16/01/2026
Ռուսաստանն օգտագործվում է Փաշինյանի մանևրի համար. Զատուլին

Ռուսաստանն օգտագործվում է Փաշինյանի մանևրի համար. Զատուլին

16/01/2026
ՊՊԾ ին ուղարկել են լրագրողների հետևից, որ դուրս հանեն

ՊՊԾ ին ուղարկել են լրագրողների հետևից, որ դուրս հանեն

16/01/2026
Կռիվ՝ ԱԺ-ում. ինչպես են լրագրողներին դուրս հանում ԱԺ-ից

Կռիվ՝ ԱԺ-ում. ինչպես են լրագրողներին դուրս հանում ԱԺ-ից

16/01/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.