«Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Սամվել Կարապետյանի լուսանկարը՝ կից գրառմամբ․ «Ոչ ոք չի լռեցնի հայի ձայնը…»։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանք։
Այս մասին հայտնել էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի խոսնակը՝ նշելով, որ դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը կտեղափոխվի Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)։

















