Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը բժշկական հետազոտություններից հետո կայունացել է, և նա վերադարձվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նարեկ Սամսոնյանի մոտ բուժզննության ընթացքում արձանագրվել է սրտի զարկերի նորմայից էական բարձրացում, ինչի պատճառով կանչվել է շտապ օգնություն։ Բժիշկների որոշմամբ նա տեղափոխվել էր «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ։
Հիշեցնենք, որ այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։

















