Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ պատասխանելով հարցին` ճի՞շտ է արդյոք, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսվում է կազմակերպել Հայաստանից, և դա չի՞ հակասում արդյոք եկեղեցական կանոններին։
«Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագային։
Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին»,- նշել է Տեր Եսային։

















