ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնին:
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական երկխոսության դինամիկ խորացումը, քննարկվել է ընթացիկ օրակարգը։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքների շուրջ:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի շուրջ:

















