ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը գրառմամբ հայտարարել է, որ որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
«Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց»,- գրել է Հունանյանը։

















