30 տարի շարունակ Կարապետյան ընտանիքը կանգնած է ուսանողների կողքին։ Կրթությունը խրախուսելու և կրթության միջոցով Հայաստանը ուժեղացնելու հերթական ծրագրի շահառուները Հայաստանի տարբեր բուհերում սովորող՝ Ջավախքի և Արցախի բարձր առաջադիմությամբ ուսանողներն են։
Միայն մեկ տարվա ընթացքում բարերար եղբայրների կողմից իրականացվել է շուրջ 120 հազար ԱՄՆ դոլարի բարեգործական ծրագիր։ Ջավախքի և Արցախի բարձր առաջադիմությամբ ուսանողները դրամական աջակցություն են ստացել ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և բարերար Սամվել Կարապետյանի հատկացրած միջոցներով։
Կարապետյանների համոզմամբ՝ երկրի զարգացման և հզորացման հիմքը կրթությունն է, իսկ գլխավոր հարստությունը՝ մտավոր ներուժը։ Ուստի անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել այն ուղղությամբ, որպեսզի այդ ներուժը իրացվի Հայաստանում և չհեռանա երկրից։

















